Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 2.2010

Ճշմարտությունը շնչառության մասին

Ճշմարտությունը շնչառության մասին

Օրգանիզմում էներգետիկ խցանումների քանակը  որոշում է մարդու ընդհանուր էներգետիկան, վկայում է անոթային հունի սկլերոզի մասին, այն առաջանում է էներգիայի շրջանառության խանգարման հետևանքով, որի առկայությունն ու ծավալը, իր հերթին, որոշում է հիվանդությունների քանակը և ծերացման աստիճանն ինչպես անոթների, այնպես էլ մարդու, ազդելով կյանքի որակի և երկարատևության վրա:

 

Բայց կա նաև սկլերոզի զարգացման  ևս մեկ պատճառ, թոքերի հիպերվենտիլյացիան (խորը և հաճախակի շնչառություն), որով տառապում է գրեթե ողջ մարդկությունը: Թոքերի հիպերվենտիլյացիան վտանգավոր է, քանի որ օրգանիզմից «լվացվում է» ածխաթթու գազը: Ածխաթթու գազը  (CO2)` ածխաթթուն և դրա միացությունները օրգանիզմի կենսագործունեության մեջ կարևոր դեր են խաղում: Ածխաթթուն մասնակցում է նատրիումի իոնների տեղաբաշխմանը հյուսվածքներում, դրանով կարգավորելով նյարդային բջիջների գրգռվողականությունը, ազդում է բջջային թաղանթի թափանցելիության, բազմաթիվ ֆերմենտների ակտիվության, հորմոնների արտազատման և դրանց ֆիզիոլոգիական արդյունավետության, կալցիումի և երկաթի իոնների սպիտակուցներով կապման գործընթացի վրա:  Արյան մեջ ածխաթթվի խտության և մարսողական գեղձերի (թքագեղձեր, ենթաստամոքսային գեղձ, լյարդ) գործառույթների միջև ուղղակի կապ գոյություն ունի, ինչպես նաև ստամոքսի լորձաթաղանթի, որը աղաթթուն է ձևավորում: Արյան մեջ ածխաթթվի պարունակությամբ է պայմանավորված հյուսվածքների հարստացումը թթվածնով: Եվ, վերջապես, ածխաթթուն կարևոր դեր է խաղում թթվա-հիմնային հավասարակշռության պահպանման, սպիտակուցների կենսասինթեզի, ամինաթթուների կարբոքսիլացիայի համար: Այս ցուցակը կարելի է շարունակել, բայց նույնիսկ թվարկվածն էլ բավական է ածխաթթուն սովորական «խարամ» չհամարելու համար, որն անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ դուրս բերել օրգանիզմից: 

 

Ստորև ներկայացնենք ածխաթթու գազն (ածխաթթվի ճեղքման արտադրանքը) օրգանիզմից չափից շատ դուրս բերելու վտանգը: Ածխաթթվի առկայությունը մարդու գոյության պարտադիր պայմանն է, այն կենդանի բջիջների համար բնական շինանյութ է հանդիսանում:  (Բույսերի կենսասինթեզի ռեակցիան` ածխաթթու գազի կլանումը, ածխածնի օգտագործումն ու թթվածնի մթնոլորտ արտանետումը հայտնի է ամեն մի դպրոցականի): Այն աստիճանաբար հանգեցրել է օդի կազմության փոփոխությանը, բայց բջիջների աշխատանքի ներքին պայմանները նախկինի պես որոշվել են ածխաթթվի բարձր պարունակությամբ: Երկրագնդի վրա հայտնված առաջին կենդանիները, որոնք սնվել են բույսերով, այնուամենայնիվ, ապրել են ածխաթթու գազի բարձր պարունակությամբ մթնոլորտում: Այդ պատճառով էլ նրանց բջիջները, իսկ ավելի ուշ ժամանակակից մարդկանց և կենդանիների հնագույն գենետիկ հիշողության վրա ստեղծված բջիջներն իրենց ներսում ածխաթթվային միջավայրի կարիքն ունեն (6-8% ածխաթթու և 1-2 % թթվածին) և արյան մեջ  (7-7,5% ածխաթթու գազ):

 

Բուսականությունը օգտագործում է օդի գրեթե ողջ ածխաթթու գազը և դրա հիմնական մասն ածխածնի միացության տեսքով ոչնչացված բույսի հետ  ընկել է հողի մեջ, դառնալով օգտակար հանածո (ածուխ, նավթ, տորֆ): Այժմ մթնոլորտում պարունակվում է մոտ 0,03% ածխաթթու գազ և մոտ 21% թթվածին: Բայց արյան նորմալ կենսագործունեության համար անհրաժեշտ է 7-7,5% ածխաթթու գազ, իսկ ալվեոլային օդում` 6,5%: Այն դրսից ստանալ հնարավոր չէ, քանի որ մթնոլորտում ածխաթթու գազ գրեթե չկա: Մարդն ու կենդանիներն այն ստանում են սննդի լիակատար ճեղքումից, քանի որ սպիտակուցները, ճարպերը, ածխաջրատները ձևավորվում են ածխածնային հիմքի վրա, թթվածնի օգնությամբ այրման դեպքում   հյուսվածքներում ձևավորվում է թանկարժեք ածխաթթու գազը` կյանքի հիմքը: 

 

Շնչելու արվեստն այն է, որպեսզի գրեթե չարտաշնչվի ածխաթթու գազը, որքան հնարավոր է այն քիչ կորցնել: Յոգերի շնչառությունը հենց այս պահանջներին է համապատասխանում: Իսկ սովորական մարդկանց շնչառությունը դա թոքերի քրոնիկական հիպերվենտիլյացիան է, ածխաթթու գազի օրգանիզմից շատ քանակությամբ դուրս բերումը, որը մոտ 150 ծանր հիվանդությունների առաջացման պատճառ կարող է դառնալ, որոնք քաղաքակրթության հիվանդություններ են համարվում, օրինակ, հիպերտոնիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը, սրտի իշեմիկ հիվանդությունը, բրոնխային ասթման և այլն:  Հիպերվենտիլյացիան կարճ ժամանակում կարող է մահվան պատճառ դառնալ օրգանիզմից ածխաթթու գազի կորստյան հետևանքով: Թոքերի քրոնիկական հիպերվենտիլյացիայի դեպքում հաճախակի և խորը շնչառության պատճառով մարդը թույլատրելիից ավելի շատ է ածխաթթու գազ ծախսում: Եթե պաշտպանական մեխանիզմները վատ են աշխատում, նյարդային համակարգի գերգրգռվածություն է առաջանում, օրգանիզմի ներքին միջավայրի թթվա-հիմնային հավասարակշռության խախտում դեպի հիմնային կողմը, որը նյութափոխանակության խանգարման պատճառ է դառնում: Դրա հետևանքով նվազում է իմունիտետը  (ալերգիկ, մրսածության և բորբոքային հիվանդությունների նկատմամբ հակում, աղերի կուտակում, ճարպակալում կամ նիհարում, ներզատական գեղձերի աշխատանքի խանգարում և այլն, ընդհուպ մինչև ուռուցքների առաջացում):  

 

Հաճախ, քանի որ ածխաթթու գազը կենսական անհրաժեշտություն է, դրա չափից դուրս կորստի դեպքում  այս կամ այն աստիճանով միանում են պաշտպանական մեխանիզմները, որոնք փորձում են կանգնեցնել օրգանիզմից դրա դուրս բերումը:

 

Դրանց թվին են պատկանում.


  • անոթների, բրոնխների բոլոր օրգանների հարթ մկանների սպազմ, 

  • արյունատար անոթների նեղացում,

  • բրոնխներում, քթանցքներում լորձի արտազատման ավելացում, ադենոիդների, պոլիպների զարգացում,

  • խոլեստերինի կուտակման հետևանքով թաղանթների պնդացում, որը նպաստում է հյուսվածքների  սկլերոզի զարգացմանը,

  • վահանագեղձի գործառույթների բարձրացում: Այս ամենը, բջջի մեջ թթվածնի ներթափանցման դժվարացման հետ, արյան մեջ ածխաթթու գազի պարունակության նվազման դեպքում թթվածնային քաղցի, երակային արյան հոսքի դանդաղեցման պատճառ է դառնում:

 

Կենսական կարևոր օրգանների թթվածնային քաղցը զարկերակային արյան ճնշման բարձրացման և շնչառական կենտրոնի գրգռման պատճառ է դառնում, որն առավել խորը հիպերվենտիլյացիայի է հանգեցնում, օրգանիզմից ածխաթթու գազի «լվացմանը»: Կորոնար անոթների սպազմը սրտամկանի հիպոքսիայի է հանգեցնում, ընդհուպ մինչև ինֆարկտը: Ուղեղի զարկերակների սպազմը գլխացավ, գլխապտույտ, անքնություն, գլխուղեղի գործառույթների խանգարում, ինսուլտ է առաջացնում: Անոթների սկլերոզը պայմանավորում է նրանց փխրունությունը, առաձգականության կորուստը, հեմոդինամիկայի, նյութափոխանակության խանգարումը, վաղաժամ ծերացումը: Այս ամենը հիպերվենտիլյացիայի հետևանք է, որով տառապում է գրեթե ողջ մարդկությունը: 

 

Շնչառության կարգավորման դեպքում ածխաթթու գազի պարունակությունը օրգանիզմում հասնում է անհրաժեշտ մակարդակին և վերանում են վերոհիշյալ բոլոր պաթոֆիզիոլոգիական վիճակները: Եթե ավելի շատ նվազեցվի շնչառությունը, ապա մարդու մոտ զարգանում է գերդիմակայունություն, առողջության հզոր ներուժ, երկարատևության մեծ նախապայմաններ: Յոգայի վարժությունները նվազեցնում են շնչառությունը և ավելացնում ածխաթթու գազի պարունակությունը օրգանիզմում: Շնչառության ուժեղացմանը և օրգանիզմից ածխաթթու գազի «լվացմանը» նպաստում են անգրագետ ձևով կազմված խորը շնչառական վարժությունները, շատակերությունը, կենդանական ծագման սննդամթերքի չարաշահումը, ծխելը, ալկոհոլը, թմրանյութերը, շատ դեղամիջոցներ, գերտաքացումը, անկողնային ռեժիմը, քունը (հատկապես թիկունքին պառկած), կենցաղային քիմիայի առարկաները, նստակյաց կենսակերպը, նյարդա-հոգեկան լարվածությունը, մոլեխաղերը և այլն: Յոգայի շատ էնտուզիաստ հետևորդներ ճիշտ չեն պատկերացնում շնչառության ֆիզիոլոգիան, դրանով ավելի մեծ վնաս հասցնելով: Պետք է հստակ գիտակցել.  հանգիստ վիճակում հիպերվենտիլյացիան վտանգավոր է: Հարկ է կարողանալ մշտապես ոչ խորը և հազվադեպ շնչել (որպեսզի շնչառությունը լինի աննկատ և անլսելի), ձգտելով առավելագույն երկարացնել յուրաքանչյուր արտաշնչումից հետո դադարը:  Այս ծրագրի օպտիմալ կատարումը մարդուն առողջություն և երկարակեցություն է պարգևում, իսկ անտեսումը, բնության օրենքների խախտումը  հիվանդությունների և վաղաժամ մահվան պատճառ կարող է դառնալ:  

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 7 (545) 26.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը
Միջին տարիքի ճգնաժամ Իսրայելցի հոգեբանները բացառում են «միջին տարիքի ճգնաժամի» կարծրատիպը

Մեր ժամանակներում 40-60 տարին  այն տարիքը չէ, երբ արդեն հարմարվում են չիրականացած սպասումներին ու ծրագրերին, այլ դրանց ավելի լիարժեք և իրական կատարման լավագույն ժամանակահատվածն է...

Հոգեկան առողջություն Ծերություև և երկարակեցություն Ես
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը
Երբ ըմբոստանում է ենթաստամոքսային գեղձը

Ինչպե՞ս ազատվել պանկրեատիտից: Ի՞ նչ  կապ ունի անգինան: Կա տարածված կարծիք, որ ենթաստամոքսային գեղձի բորբոքումը` պանկրեատիտը, հարբեցողների, որկրամոլների և տոքսիկոմանների...

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Վիբրացիոն հիվանդություն
Վիբրացիոն հիվանդություն

Կլինիկան: Ընթանում է թույլ արտահայտված ախտանշաններվ: Օրգանիզմի վիճակը կոմպենսացված է: Հիվանդները գանգատվում են թույլ ցավերից, թմրածությունից: Լոկալ վիբրացիայից առաջացած վիբրացիոն հիվանդությամբ...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
ինչպես «ցեմենտել» հիշողությունը
ինչպես «ցեմենտել» հիշողությունը

Գիտնականները ներթափանցել են  հիշողության ձևավորման գործընթացի մեջ:Ամերիկացի գիտնականները կարծում են, որ իրենց հաջողվել է հասկանալ մեխանիզմներից մեկը, որը թույլ է տալիս գլխուղեղին ձևավորել հիշողությունը...

Նյարդաբանություն Հիշողություն, հիշողության խանգարումներ
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը
Ինքնաներշնչումը վնասում է հիշողությանը

Չե՞ք ցանկանում կորցնել հիշողությունը, ավելի քիչ մտածեք այդ մասին: Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարծում են, որ տարեց հասակում հիշողության կորստի հիմնական պատճառներից մեկը և աշխատունակության...

Հոգեկան առողջություն Հիշողություն, հիշողության խանգարումներ Ես
Շրթունքի ճաքերի դեմ
Շրթունքի ճաքերի դեմ

 Շրթունքիս անկյունները հաճախ են ճաքում. որևէ միրգ, ասենք խնձոր կամ նարինջ  ուտելիս անմիջապես կարմրում են ու բորբոքվում: Ի՞նչ խորհուրդ կտաք...

Մաշկաբանություն Դեմքի խնամք
Բրգաձև սոճին հերպեսի դեմ
Բրգաձև սոճին հերպեսի դեմ

Տղայիս մոտ հաճախ է շրթունքը բորբոքվում, դեղերն այնքան էլ լավ արդյունք չեն տալիս, այն նորից կրկնվում է: Գոյություն ունի, արդյո՞ք, հերպեսի դեմ բուսաբուժության որևէ բաղադրատոմս, որը կօգնի նրան...

Վարակաբանություն Մաշկաբանություն
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում
Բուսաբուժությունը արգանդի միոմայի դեպքում

Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ արգանդի միոման կարելի է բուժել առանց վիրահատության,  բուսաբուժությամբ : Եթե դա այդպես է, ապա ինչպիսի միջոցներ գոյություն ունեն...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց
Մանկական սթրեսը արձագանքելու է տարիներ անց

Ով չի լսել ասացվածքը. «բոլոր հիվանդությունները նյարդերի պատճառով են»: Վերջերս այն մեկ անգամ ևս ապացուցվեց: Գիտնականները պարզել են, որ այն մարդիկ, ովքեր մանկական տարիներին ուժեղ սթրես են տարել...

Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը Հոգեկան առողջություն
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում
Դյուրին չէ ապրել միաբջիջների միջավայրում

Բժիշկները տագնապ են բարձրացրել. ամենազոր հակաբիոտիկների ժամանակաշրջանն ավարտվում է: 2009թ. վերջին այդ խնդիրը քննարկվում էր Մոսկվայի գիտնականների տանը...

Վարակաբանություն
Անքնության դեմ
Անքնության դեմ

Արդեն քանի տարի է, ինչ  չեմ քնում: Տարբեր կլինիկաներում հետազոտվել եմ, սակայն ոչինչ չի պարզվել: Ի՞նչ կարելի է անել:

Դ.Բաբայան, ք. Գյումրի...

Քուն, քնի խանգարումներ Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ Կանխարգելում և բուժում տանը
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից
Չամուսնացածներն ավելի երջանիկ են իրենց ամուսնացած ընկերուհիներից

Մեծ Բրիտանիայի Սեռական առողջության կենտրոնի հետազոտողներն ուրախացրել են նրանց, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին: Նրանք հայտարարել են. այն կանանց կյանքը, ովքեր դեռ չեն հասցրել ամուսնանալ...

Սեր, հարաբերություններ, ընտանիք Առողջ կին
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ
Ժամանակակից բժշկական կենտրոն ՌԱՖԱՅԵԼ

Վերջերս մայրաքաղաքում բացվեց Մելիքյանների ընտանիքին պատկանող ժամանակակից միջազգային չափորոշիչներին համապատասխան «Ռաֆայել» բժշկական կենտրոնը...

Իրադարձություններ Հայաստանում Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին
Ճշմարտությունը ժամանակակից բժշկության մասին

Համաշխարհային բժշկության ականավոր ներկայացուցիչ, գիտնական-սրտաբան Ն.Ամոսովն ասել է.«... Բժշկության վրա հույս մի դրեք: Այն շատ հիվանդություններ այնքան էլ վատ չի բուժում...

Հրատապ թեմա Աշխարհում
Փախուստ ծերությունից
Փախուստ ծերությունից

Ինչպես ցույց են տվել գերմանացի գիտնականների հետազոտությունները, դիմադրողականության բարձրացման համար կատարվող ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացումը մոլեկուլային մակարդակով...

Ծերություև և երկարակեցություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ